Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Կանաչ դեղատուն(սենյակային բույսեր և դեղաբույսեր)


Նախագծի նպատակն ու խնդիրները

Այս նախագծի նպատակն է հանրությանը ծանոթացնել յուրաքանչյուր սենյակային բույսի և Քոլեջի այգում աճող դեղաբույսերի կարևորության և բուժիչ հատկությունների մասին։  Բույսերը աճեցնել կրթահամալիրի տարբեր օղակների այգիներում և ջերմոցային տարածքներում։Հավաքել չորացնել, փաթեթավորել ևստացված արտադրատեսակը փորձել վաճառել թեյի և համեմունքի տեսքով։
Վ
Համացանցից դուրս բերված տեղեկություններվ ստանալ բույսերի օգտակար և բուժիչ բաղադրատոմսեր։
Նախագծի տևողությունը
Շուրջտարյա

Մասնակիցներ
Միջին, ավագ դպրոցների սովորողներ,քոլեջ

Ամբողջ նախագիծը հետևյալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/05/13363/

Գոործնական աշխատանքներ
https://www.youtube.com/watch?v=3-OnaZGXYJw


Оставьте комментарий

Կալանխոե

Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe, ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղատեսակին, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:

Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը🌱

Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը ցածր է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել։

Ամբողջ նյութե հետևյալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/02/%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%ad%d5%b8%d5%a5/


Оставьте комментарий

Բեգոնիա

Բեգոնիա (լատ.՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Ամբողջ նյութը հետևյալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/02/%d5%a2%d5%a5%d5%a3%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1/


Оставьте комментарий

բենջամին ֆիկուս

Բենջամինի ֆիկուսները աներևակայելի տարածված են փակ ծաղկաբուծության սիրահարների, ֆիտոդիզայնի և ինտերիերի կանաչապատման վարպետների շրջանում: Համապատասխանությունը պատշաճ խնամքին նպաստում է Բենջամինի բավականին արագ աճին: Բույսը կարող է հասնել երկու կամ ավելի մետր բարձրության:

Ծաղկաբուծողների շրջանում ամենատարածվածներն են ֆիկուսի հետևյալ տեսակներն ու սորտերը.

  • ficus Danielle;
  • ficus Exotica;
  • ficus Monique;
  • ficus Barok;
  • խայտաբղետ ficus Starlight;
  • խայտաբղետ ficus Reginald;
  • փոքր տերեւ ficus Natasja;
  • փոքր տերևավոր ficus Kinky;
  • մանրատերեւ ficus Wiandi

Ամբողջ նյութը հետևյալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/02/%d5%a2%d5%a5%d5%a3%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1/


Оставьте комментарий

Ռեո-տրադեսկանցիա

Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։
Տարածված են Արգենտինայի հյուսիսից մինչև Կանադայի հարավ, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, ԱՄՆ հարավում։

Ուղիղ կամ գետնատարած` արմատացող ցողունով բազմամյա բույսեր են։ Մշակովի տեսակներից առավել հայտնի են Tradescantia virginica և T.Zebrina pendula տեսակները։ Առաջինը լայնորեն տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափերին։
Z. pendula-թարգմանաբար նշանակում է` «զոլավոր, կախովի» բույս։


Оставьте комментарий

Մոնստեռա-ծոփոր

Մոնստերան կամ Ծոփորը (լատ.՝ Monstéra,  ռուս.՝ Монстера) պատկանում է  Արոիդների ընտանիքին: Այս բույսի անունն առաջացել է «monstrum» բառից, որը թարգմանաբար նշանակում է «հրեշ»: Նման անվանումը կապված է բույսի մեծ չափսերի և «վախեցնող» տեսքի հետ: Բնության մեջ այն կարելի է հանդիպել Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:

Մոնստերան ունի փայլուն, խոշոր և կաշենման ծածկույթով տերևներ, որոնք զարդարված են տարբեր չափերի և ձևերի կտրվածքներով ու անցքերով: Նոր դուրս եկած տերևները սովորաբար լինում են ամբողջական և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ:
Ամբողջ նյութը հետևյալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/02/%d5%b4%d5%b8%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1-%d5%ae%d5%b8%d6%83%d5%b8%d6%80/


Оставьте комментарий

Մուշմուլա

ՄՈՒՇՄՈՒԼԱ- ծակող, մշտադալար, մերձարևադարձային թուփ կամ ծառ է : Տերևները  խոշոր են, լանցետանման, ամբողջական,   պինդ և փայլուն: Ծաղիկները սպիտակ են կամ գունատ- դեղին,  ունեն  ուժեղ բույր:

ՄՈՒՇՄՈՒԼԱՆ  լավ մեղրատու  բույս ​​է, ծաղկում է  հոկտեմբերին և հունվարին: Պտղուղները հասնում են մայիս-հունիս ամիսներին: Դրանք փոքր, գնդաձև, ձվաձև կամ տանձաձև են, ծածկված է բարակ փափկափետուր մաշկով, ունեն հյութալի թթու – քաղցրահամ համ, հավաքված են խիտ ձողերով:
Ամբոթղջ նյութը հետևյաալ հղումով՝ https://gardenia1blog.wordpress.com/2023/04/02/%d5%b5%d5%b8%d6%82%d5%af%d5%a1-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6/